AM
27 June 2005 - 02:52 AMT

ՆԱՏՕ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿՐՄԱՄԲ

«ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանի տարածքից ռուսական զորքերի մի մասի տեղափոխմամբ Հայաստան: Առաջիկայում մենք կբարձրացնենք այդ հարցը Ռուսաստանի ղեկավարության առջեւ»,-նման հայտարարությամբ Բաքվում հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջոն Քոլսթոնը: Նա ողջունել է Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ կնքված համաձայնագիրը ռուսական զորքերը Վրաստանի տարածքից տեղափոխելու մասին` նշելով, որ դրանով ՌԴ-ն կատարել է ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում իր ստանձնած պարտավորությունների մի մասը: Առաջիկայում մենք կբարձրացնենք այդ հարցը Ռուսաստանի ղեկավարության առջեւ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Վերջում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է, որ Վրաստանում տեղակայված ռազմակայանների ողջ անձնակազմը եւ սպառազինությունը պետք է դուրս բերվեն միայն Ռուսաստանի տարածք, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: