Եվրոպայի ընդլայնումը ուղղակիորեն շաղկապված է Եվրոպական Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքների հետ, հաղորդում է Die Welt-ը: Բրյուսելում ֆինանսական վեճերից հետո Եվրոպային վիճաբանություն է սպառնում նրա ընդլայնման շուրջ: Այդպես չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրահանձնաժողովը կորոշի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակները: Պաշտոնապես, ԵՄ բոլոր 25 անդամ-պետությունները հակված են Թուրքիայի անդամակցությանը համաձայնվելուն, սակայն անդրկուլիսյան խաղը Բրյուսելում եւ ԵՄ անդամ պետությունների մեծ մասի մայրաքաղաքներում ուղղված է Եվրոպայի ընդլայնման տեմպերի նվազեցմանը: Չնայած, Թուրքիան կատարել է ԵՄ առջեւ ստանձնած պարտավորությունների մեծ մասը, այնուամենայնիվ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան հրաժարվել են նախկին ակտիվությունից` ուղղված Թուրքիայի անդամակցության աջակցությանը, ինչը հաստատվեց վերջրես Թուրքիայի բացասական վերաբերմունքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշման առիթով: Միեւնույն ժամանակ, 2004 թ. դեկտեմբերի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների մասին որոշման մեջ ասվում է, որ «բանակցությունների ընդհանուր նպատակը անդամակցությունն է», որից հետո կա լրացում.«Բանակցությունները դա մի գործընթաց է բաց ամսաթվով, որի ելքը երաշխավորված չէ»: