AM
26 Դեկտեմբեր 2012 - 07:35 AMT

2013 –ին հայ լողորդները մասնակցելու են Բարսելոնայում կայանալիք մեծահասակների ԱԱ

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվություն է ներկայացրել լողի հայկական դաշնությանը:

Լողի հայկական դաշնության հաշվետվությունը ներկայացրել է կազմակերպության նախագահ Իգոր Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ ֆեդերացիայի կողմից իրականացվել է ընդհանուր թվով 9 միջոցառում, այդ թվում մասնակցություն Օլիմպիական խաղերին, աշխարհի գավաթի առաջնությանը, Եվրոպայի պատանիների առաջնությանը և Հայաստանի առաջնությանը, որի ընթացքում հայ լողորդները 25 անգամ լրացրել են սպորտի վարպետի նորման:

«Լողն այնպիսի մարզաձև է, որն ունի աննախադեպ մասսայականություն, սակայն, պարապողների սկզբնական խմբերից դժվար է լինում անցնել ուսումնամարզական խմբերի ձևավորմանը»,- նշել է Սաֆարյանը, և ավելացրել, որ դրա պատճառը այսօր գործող գրեթե բոլոր լողավազանների կոմերցիոն սկզբունքով աշխատելն է, ինչը ֆինանսապես դժվարացրել է մարզումների կազմակերպումը:

2013 թվականի ծրագրերից նա առանձնացրել է Բարսելոնայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունը, պատանիների աշխարհի առաջնությունը (Կասաբլանկա), աշխարհի գավաթի խաղարկությունը (Մոսկվա):