Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ներկայացրել է 2012թ. ընթացքում լեռնադահուկային սպորտում և դահուկավազքային մարզաձևում կատարված միջոցառումների ցանկը, որտեղ ներառված են հայ դահուկորդների մասնակցությունը ՀՀ առաջնություններում և միջազգային մրցաշարերում:
Սպորտաձևերը ներկայացնող մարզիկները մասնակցել են նաև արտերկրում կազմակերպված մի շարք ուսումնամարզական հավաքների, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի:
Ինչպես տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը, 2013թ. նույնպես կազմակերպվող միջոցառումները լինելու են բազմազան և ընդգրկելու են թե հանրապետական և թե միջազգային մրցաշարեր, որին նախատեսվում է ունենալ մասնակիցներ տարբեր տարիքային խմբերից:
Հայաստանի դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի հավաքական թիմերը մասնակցելու են նաև միջազգային վարկանիշային մի շարք մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:






