«Հայաստանը Եվրամիությունում» Համաեվրոպական հանրային կոմիտեի կազմկոմիտեն հայտարարում է կոմիտեի ստեղծման մասին եւ դիմում է Հայաստանի, ԵՄ երկրների եւ Եվրոպայի մյուս երկրների բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչներին, գործարարներին, գիտության եւ մշակույթի գործիչներին, որոնք համամիտ են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գաղափարին եւ պատրաստ են նպաստել այդ նպատակի իրագործմանը, առաջարկելով միանալ կոմիտեի աշխատանքին: «Հայաստանը Եվրամիությունում» կոմիտեն ստեղծվում է նպաստելու համար Հայաստանի շուտափույթ անդամակցությանը ԵՄ-ին, ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման նախագծերի մշակմանն ու իրագործմանը, Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ տնտեսական, հասարակական, գիտական, կրթական եւ մշակութային կապերի զարգացմանը, հաղորդում է Գազետա ՍՆԳ-ն: