WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանում է և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շարունակում է աշխատանքներ տանել իր մարզադպրոցի բացման համար:
«Բռնցքամարտի դպրոցը լինելու է Ներքին Չարբախում: Մենք արդեն գնել ենք տարածքը և տարվում են նախնական աշխատանքները: Ավելի մանրամասն չեմ կարող ինչ-որ բան ասել, որովհետև դեռ հստակ ոչինչ չկա: Բայց մի բան գիտեմ, որ ես ամբողջությամբ կտրվեմ այդ աշխատանքին, երբ ավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս»,- նշեց Աբրահամը:
Ըստ նրա, պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում զարգացնելու համար հարկավոր են հսկայական ներդրումներ. «Նախ, պետք է լինի հեռուստաընկերություն, որը պայմանագիր կկնքի ու կփակի բոլոր ծախսերը, բացի այդ կան նաև այլ խնդիրներ»:






