AM
28 June 2005 - 05:10 AMT

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒԲԱՐԱՔԻՆ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքւոմ Ռ.Կարապետյանը Հոսնի Մուբարաքին է հաղորդել Ռոբերտ Քոչարյանի ողջույնն ու բարեմաղթանքները եւ հավաստիացրել, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-եգիպտական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համար: Իր հերթին Եգիպտոսի նախագահը խնդրել է իր ողջույնը փոխանցել հայ գործընկերոջը եւ հաջողություն մաղթել Ռ.Կարապետյանին իր առաքելության մեջ: