AM
27 Դեկտեմբեր 2012 - 08:51 AMT

Հրաչյա Ռոստոմյան. Թող 2013-ը ողջ հայ ժողովրդի համար լինի խաղաղության և բարօրության տարի

Հայաստանի սպորտի և երիտասարդության հրցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Ամանորյա ուղերձ է հղել: Նա շնորհավորել է մարզիկների, մարզիչների, մարզաշխարհի ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծննդը:

«Թող 2013 թվականը մարզաշխարհի, ողջ հայ ժողովրդի և մեր պետության համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի: Այսօր նաև դուք եք ներկայացնում Հայաստանը ողջ աշխարհում, այսօր ձեր շնորհիվ է, որ աշխարհի բոլոր հատվածներում հնչում է մեր երկրի պետական օրհներգը, բարձրացվում մեր հայրենիքի եռագույնը: Այդ ձեր մասնագիտական հմտության, կամքի և նվիրումի շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է հավասարի պես ոտք գցել աշխարհի խոշորագույն երկրների հետ: Հենց ձեր կամքի և եռանդի շնորհիվ է, որ հնարավոր է լինում արժանապատվորեն դիմակայել մարզաշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և դժվարությունների»,- ասել է նախարարը:

Նա բոլորին ցանկացել է նորանոր հաջողություններ աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում և բազմաթիվ մարզական ձեռքբերումներ: