2012 թվականը ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի համար, ինչպես խոստովանեց ինքը, գերազանց տարի է եղել` նա դարձել է Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Բացի այդ նվաճում է ունեցել նաև անձնական կյանքում` նա ամուսնացել է:
«Իհարկե, գերազանց կլիներ, որ Օլիմպիադայում ոսկե պարգևի արժանանայի, բայց այս անգամ չստացվեց: Ամեն դեպքում, շատ լավ տարի էր, ու ես գոհ եմ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Ջուլֆալակյանը:
Տարվա Հայաստանի լավագույն մարզիկը շնորհավորել է նաև բոլորին գալիք տոների կապակցությամբ. «Շնորհավորում եմ աշխարհի բոլոր մարդկանց: Մեր հայերին ցանկանում եմ շատ ժպիտներ, որովհետև դրա պակասն ունենք:
Խաղաղ երկինք եմ ցանկանում, դրա կարիքը շատ ունեն բոլոր պետություններն էլ մենք էլ: Սիրենք և հարգենք միմյանց»:






