Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ճանաչվել է «Կուբանի» լավագույն խաղացող Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային մասի տվյալներով:
Օզբիլիսը լավագույնն է ճանաչվել «Կուբանի» կայքում անցկացվող քվեարկության արդյունքներով, որին մասնակցել են կայքի 2826 այցելուներ: Օզբիլիսին նախապատվություն է տվել քվեարկողների 54 տոկոսը: Նա թիմի լավագույն ռմբարկուն է. 15 խաղում նա խփել է 7 գնդակ և կատարել երկու փոխանցում:
Օզբիլիսից հետո ցուցակում երկրորդն է «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, երրորդ տեղում է պաշտպան Անխել Դեալբերտան:






