AM
27 Դեկտեմբեր 2012 - 13:00 AMT

Խաչատուր Ստեփանյան. «Զենիթի» հետ խաղում մեզ փորձը պակասեց

Մոսկվայի վոլեյբոլի «Դինամոյի» առաջատար Խաչատուր Ստեփանյանը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Կազանի «Զենիթից» Ռուսաստանի Գավաթի խաղում 1:3 հաշվով:

«Մենք կարծում էինք, որ «Զենիթը» անմիջապես կսկսի խաղալ երկրորդ կազմով: Սակայն, նրանք սկսեցին հիմնականով, իսկ հետո արդեն միացավ երկրորդ կազմը: Բայց ես կարծում եմ, որ դիմադրությունն արժանի էր: Գուցե, փորձը մի քիչ պակասեց»,-Ստեփանյանի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կիսաեզրափակչում Մոսկվայի «Դինամոն» կխաղա «Բելոգորյեի» հետ: