AM
27 Դեկտեմբեր 2012 - 13:13 AMT

Ֆուտբոլիստ Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 1-ին կմեկնի Գերմանիա և բուժզննում կանցնի

«Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 1-ին կմեկնի Գերմանիա, որտեղ բուժզննում կանցնի:

Հավանական է, որ մենիսկի վիրահատության անհրաժեշտություն կլինի, ինչի մասին ավելի պարզ կդառնա հետազոտությունների ավարտից հետո, հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: