AM
27 Դեկտեմբեր 2012 - 13:14 AMT

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ԱՄԷ-ում անցկացվող օփենի առաջատարների թվում է

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և գրոսմայստեր Պավել Կոցուրի (Ղազախստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Իսկ գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սևյանը հաղթանակներով են սկսել Լոս Անջելեսում մեկնարկած Հյուսիսամերիկյան օփենը: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել, հաղորդում է armchess.am-ը: