AM
27 Դեկտեմբեր 2012 - 15:41 AMT

Վրաստանի վարչապետի հետ միասին հունվարին Հայաստան կժամանի նաև ԱԳ նախարարը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն` դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր այցի ժամանակ վարչապետին ուղեկցելու է նաև երկրի ԱԳ նախարարը, փոխանցում է newsgeorgia.ru-ն:

Իր պաշտոնը ստանձնելուց հետո, Վրաստանի վարչապետը երկու պաշտոնական այց է կատարել` նոյեմբերի կեսին Բրյուսել, դեկտեմբերի 26-27` Ադրբեջան: