Փետրվարի 12-13-ը Թբիլիսիում, «Արևելյան համագործակցություն» ծրագրի մասնակից-երկրների գագաթաժողովի շրջանակներում կկայանա այդ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Грузия Online», այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի` եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Նրա խոսքով, միջոցառմանը կմասնակցեն «Արևելյան համագործակցության» մասնակից-երկրների ԱԳ նախարարները և ԵՄ պատվիրակությունը` եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի ղեկավարությամբ:






