Հոլանդական Գորնինգեն քաղաքի միջազգային շախմատային մրցաշարում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հերթական հաղթանակն է տարել: Նա ուժեղ է գտնվել հոլանդացի շախմատիստ Բոկ Բենջամինից: Անդրիասյանը հավաքել է 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մհեր Հովհաննիսյանն այս տուրում զիջել է Արթուր Փիջպերսին և 4 միավորվ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը հաղթանակ է տարել Դանիել Հաուստրատի նկատմամբ և, հավաքելով 4 միավոր, բարձրացել է 20-րդ հորիզոնական: Իսկ Մարկ Բասենչյանը ավելի ուժեղ է գտնվել Լեոնա Պիասեթսկոհոյից և հայտնվել է 54-րդ հորիզոնականում:
Մրցաշարաի մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո: Այն մեկնարկել է դեկտեմբերի 21-ին և ավարտվելու է դեկտեմբերի 30-ին:






