Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտում լցվել է առաջին սառույցը և կատարվել է գծանշում: Այդպիսով, գրեթե ավարտվել է օբյեկտի նախապատրաստման շինարարական փուլը և սկսվել է բոլոր ինժեներային համակարգերի կարգավորման, մարզական շինությունները գալիք թեստային մրցումների համար պատրաստելու գործընթացը, այն է` մինչև 18 տարեկանների հոկեյի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա 2013-ի ապրիլի 18-28-ը Սոչիում:
«Բոլշոյ» սառցե պալատը Օլիմպիական հոկեյի համալիրի մաս է, որն իր մեջ ներառում է «Շայբա» սառցադաշտը և մարզական սահադաշտ` երկու հոկեյի դաշտերով:
«Բոլշոյ» սառցե պալատում կարող է տեղավորվել 12 000 հանդիսատես: Այստեղ տեղի կունենա տղամարդկանց Օլիմպիական մրցաշար, ինչպես նաև տափօղակով հոկեյի կանանց Օլիմպիական մրցաշարի եզրափակիչը, հաղորդում է Ռուսաստանի Հոկեյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:






