«Աշխարհում տարբեր գործընթացները Հայաստանի օգտին չեն: Ադրբեջանը` որպես եվրաատլանտյան տարածաշրջանի մաս, սերտ հարաբերություններ է հաստատում ԵՄ եւ ԱՄՆ-ի հետ: Հայաստանը այլ քաղաքականություն է վարում, Հայաստանի դաշնակիցներն այլ են», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է CNN-Turk հեռուստաընկերությանը: Ի.Ալիեւը վստահությունն է հայտնել, թե «Հայաստանը տնտեսակաան առումով չի կարող մրցել Ադրբեջանի հետ»: «Ադրբեջանի բյուջեն չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն եւ ես ուղեցույց եմ տվել կառավարությանը, որ այն պետք է տասը անգամ գերազանցի Հայաստանի բյուջեն», – հայտարարել է նա: «Դաշինքը Թուրքիայի եւ տարածարջանային այլ երկրների հետ շատ կարեւոր է, քանի որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը տարածաշրջանում շատ կարեւոր ուժ են դառնում»,-ավելացրել է Ադրբեջանի ղեկավարը: «Ես կասկած չունեմ, որ մենք կլուծենք ղարաբաղյան խնդիրը: Ես պարզապես ուզում եմ, դա առանց արյունահեռության` խաղաղ ճանապարհով տեղի ունենա», – ավելացրել է Իլհամ Ալիեւը: