AM
29 June 2005 - 06:27 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՆԿԱՐԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Եմ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին փաստաթղթի նախագիծը ներկայացվել է այսօր` մայիսի 29-ին: Նախագիծը կազմված է 10 էջից, որոնք ներառում են դեկտեմբերի 17-ի ԵՄ ղեկավարների որոշման մեջ չհիշատակվող լրացուցիչ փաստաթղթեր: Կոպենհագենյան չափանիշներին Թուրքիայի համապատասխանումը համարվում է բավարար` բանակցություններ սկսելու համար, նշվում է նախագծում: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Թուրքիան պետք է ամեն ջանք կիրառի ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրյան խնդրի լուծման համար, եւ լավ հարաբերություններ հաստատի բոլոր հարեւան երկրների հետ, այդ թվում նաեւ` Հայաստանի: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, մեկնաբանելով փաստաթուղթը, հայտարարել, որ չէր սպասում նոր քաղաքական չափանիշների առկայությանը նախագծում: «Կոպենհագենյան չափանիշները բավարարված են, այդ պատճառով եւ որոշում էր ընդունվել բանակցությունները սկսելու վերաբերյալ: Իսկ այսօր բանակցություններում այլ հարցեր են»,- հայտարարել է Գյուլը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: