AM
30 June 2005 - 06:00 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ Է ԸՆՏՐՎԵԼ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ

Լեռնային Ղարաբաղի Ժողովրդավարական կուսակցության 39-ամյա ղեկավար Աշոտ Ղուլյանն այսօր ընտրվել է ԼՂ Ազգային Ժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել են 33 պատգամավորներից 30-ը: 2002 թվականից մինչեւ 2004 թվականը Աշոտ Ղուլյանը եղել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար: 2004 թվականի դեկտեմբերին նա նշանակվել է ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարար եւ զբաղեցնում էր այդ պաշտոնը մինչեւ հունիսի 19-ին կայացած ընտրություններում խորհրդարանի պատգամավոր ընտրվելը: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի փոխնախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Ռուդիկ Հյուսնունցը: