AM
30 June 2005 - 06:29 AMT

ԷՐԴՈՂԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՆ Է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմական տեխնիկայի վերատեղակայումը Վրաստանից Հայաստան ՌԴ ներքին գործն է: «Ռուսաստանն ունի նման իրավունք, եւ իրագործում է այն», – հայտարարել է Էրդողանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո: Նա հատուկ նշել է, որ ռուսաստանյան ռազմական տեխնիկայի վերատեղակայման հարցը «ոչ մի կերպ չի վերաբերվում Թուրքիային»: