Թուրքիան հրաժարվել է 2020-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունելու գաղափարից: Երկրի համար գերակա կլինի 2020-ի Օլիմպիական խաղերի անցկացման հայտը, հայտարարել է Թուրքիայի ԱՕԿ փոխնախագահ Հասան Արաթը:
Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը Միջազգային օլիմպիական կոմիտեին ներկայացրել են 2020-ի Օլիմպիադայի անցկացման համար հայտավորման գրքերը: Ստամբուլը ցանկանում էր միաժամանակ պայքարել EURO-2020-ն ընդունելու իրավունքի համար, սակայն ՄՕԿ-ը մտավախությամբ է վերաբերվում մեկ քաղաքում կամ երկրում երկու խոշոր իրադարձություն անցկացնելու գաղափարին` նախապատրաստության և հովանավորների հետ հնարավոր խնդիրների պատճառով: Դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն հայտարարել է այն մասին, որ EURO-2020-ի խաղերը տեղի կունենան մի քանի երկրներում:
«EURO-2020-ի գործը փակ է: Ես հուսով եմ, հիմա մարդիկ հասկանում են, որ առաջնահերթություն են խաղերը: Մենք խոստացել ենք մեր մարդկանց, որ շատ լավ կաշխատանեք դրա վրա»,- Արաթի խոսքերը փոխանցում է «Ռոյթերսը»:
2020-ի Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը կընտրվի Բուենոս Այրեսում սեպտեմբերի 7-ին ՄՕԿ գործկոմի նիստում:






