«Բանանցը» սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ «Բանանցն» անցկացրել է առաջին մարզումը մոտ մեկամսյա հանգստից հետո:
Թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը միացել է Դոնեցկի «Մետալուրգին», որի կազմում փորձաշրջան է անցնելու, հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանցը» Երևանում մարզվելու է ըստ նախատեսված ծրագրի մինչև հունվարի 20-ը: Առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է հունվարի 21-ից փետրվարի 3-ը՝ Կիպրոսում: Երկրորդ ուսումնամարզական հավաքին թիմը ամենայն հավանականությամբ կմեկնի փետրվարի 12-ին և նորից Կիպրոս:






