Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից ոչ հեռու սպանվել է մահապարտի գոտիով մի ահաբեկիչ: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 9:30-ին: Էրդողանի նստավայրին է մոտեցել մի մարդ: Պահակախումբը նկատել է, որ տղամարդու մարմնին ամրացված է պայթուցիկ նյութ: Կանգ առնելու հրամանին նա չի արձագանքել եւ սպանվել է: Պայթյուն տեղի չի ունեցել: Միջադեպի վայրում աշխատում են սակրավորները: Աշխատանք է տարվում պայթուցիկի վնասազերծման ուղղությամբ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: