AM
8 Հունվար 2013 - 12:01 AMT

Դոնեցկի «Մետալուրգը» երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հունվարի 9-ին Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստները կհավաքվեն ներթիմային ժողովի:

Դոնեցկի թիմը երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում: Ըստ «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանի, արդեն որոշված են առաջին հավաքի հանդիպումները:

«Մետալուրգը» երկու ստուգողական խաղ կանցկացնի: Հունվարի 18-ին նա ուժերը կչափի Կազանի «Ռուբինի», իսկ հունվարի 23-ին՝ Զագրեբի «Դինամոյի» հետ:

Առաջին հավաքը կավարտվի հունվարի 24-ին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: