ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Բուլղարիայի և Հունգարիայի հավաքականների նկատմամբ նրանց երկրպագուների ռասիստական և հակասեմիթական գործողությունների համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, միջազգային ֆուտբոլային ասոցիացիան ծանուցել է երկու երկրների ֆեդերացիաներին որոշման մասին, որն ընդունվել է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով հանձնաժողովի կողմից անցած տարվա նոյեմբերի 20-ին:
Բուլղարիայի հավաքականի երկրպագուները մեղավոր են ճանաչվել նրանում, որ 2012-ի հոկտեմբերին Դանիայի հավաքականի հետ 2014-ի աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ վիրավորական արտահայտություններ են արել դանիացի պաշտպան Պատրիկ Մտիլիգիի հասցեին: Արդյունքում բուլղարական հավաքականը ստիպված կլինի առանց հանդիսատես անցկացնել Մալթայի հետ 2014-ի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը, որը նախատեսված է այս տարվա մարտին:
Բուլղարական ֆուտբոլային միությունը տուգանվել է 37,9 հազար դոլարով:
Հունգարական ֆուտբոլային ասոցիացիան պատժամիջոցների է ենթարկվել Իսրայելի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուների հակասեմիթական արտահայտությունների համար: Ֆեդերացիան տուգանվել է 43,3 հազար դոլարով, իսկ Հունգարիայի հավաքականը ստիպված կլինի առանց երկրպագուների անցկացնել Ռումինիայի հետ 2014-ի ԱԱ-ի ընտրական խաղը: Խաղը պլանավորված է այս տարվա մարտին:






