AM
9 Հունվար 2013 - 07:22 AMT

«Կուբանի» մարզիչ Յուրի Կրասնոժանը պաշտոնաթող է արվել

Կրասնոդարի «Կուբանի» մարզիչ Յուրի Կրասնոժանը հեռացվել է պաշտոնից: Ինչպես հաղորդել է «Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը, շատ բարդ է եղել որոշում ընդունել նման իրավիճակում:

«Այո, մրցաշարային աղյուսակը խոսում է մեր այսօրվա հաջողությունների մասին: Բայց ակումբը բարձր հորիզոնականներում թիմի ակնթարթային դիրքը չէ: Կան ռազմավարական նպատակներ, և դրանք ավելի կարևոր են: Ստեղծված պայմաններում ես համոզված չեմ «Կուբանի» վաղվա հաջողության մեջ»,- Մկրտչյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա նաև հավելել է, որ շուտով կներկայացվի նոր գլխավոր մարզիչ. «Մինչև նոր մարզչական շտաբի ձևավորումն իր պարտականությունները կկատարի գործող շտաբը»: