AM
9 Հունվար 2013 - 07:55 AMT

Վեյկ ան Զեեի 76-րդ փառատոնը 2014թ. անպայման կկայանա

Այս օրերին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքը պատրաստվում է ավանադական, թվով 75-րդ շախմատի փառատոնի բացմանը:

Մրցաշարի կազմակերպիչներից մեկը՝ Դոլֆ Վոսն ասել է, որ 76-րդ փառատոնը հաջոդ տարի հաստատ կկայանա: Իսկ կհավաքվեն արդյոք շախմատիստներն ու այդ մարզաձևի սիրահարները Վեյկ ան Զեեում 2015 թվականին արդեն լիովին կախված կլինի տնտեսական վիճակից, հայտնում է chess-news.ru-ն:

Փառատոնն այժմ լավագույն ժամանակները չի ապրում ֆինանսական խնդիրների պատճառով:

Հունվարի 12-ին տեղի կունենա առաջին տուրը, իսկ մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաոն (Չինաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Իվան Սոկոլովը (Հոլանդիա), Էրվին Լ’Ամին (Հոլանդիա) և Հոու Յիֆանը (Չինաստան):