AM
9 Հունվար 2013 - 11:31 AMT

Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին նոր գլխավոր մարզիչ ունեն

Հունվարի 9-ին «Կուբանի» ընդհանուր ժողովի ժամանակ թիմի ֆուտբոլիստներին ներկայացվել է նոր գլխավոր մարզիչը` Լեոնիդ Կուչուկը:

Բելառուս մասնագետը սպորտային տնօրեն Սերգեյ Դորոնչենկոյին ներկայացնելուց հետո անձամբ ողջունել է յուրաքանչյուր խաղացողի:

«Ամեն ինչ բավական արագ է տեղի ունեցել, թե բանակցությունների փուլը, թե իմ ժամանումը Կրասնոդար: Ես անկասկած ուրախ եմ աշխատել թիմի հետ, որի կազմում ընդգրկված են որակավորված խաղացողներ և որի առջև դրված են բարձր խնդիրներ»,- Կուչուկի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա նշել է, որ ֆուտբոլիստների հետ ծանոթությունը տեղի կունենա աշխատանքային ռեժիմում, միաժամանակ, շատերի հետ նա շատ լավ ծանոթ է. «Առջևում մենք առաջնության շատ լուրջ հատված ունենք, և հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորինս որակյալ պատրաստվենք դրան»:

Նշենք, որ «Կուբանի» կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին: