Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, ով վերջերս ռուսական քաղաքացիություն է ստացել, կարող է դառնալ FIFA-ում Մորդովիայի դեսպանը՝ ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղելով հանրապետության կառավարության ներկայացուցչին:
Դեպարդյեն հունվարի 7-ին Ցյուրիխում «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը ներկայացրել է Ռուսաստանը:






