AM
5 July 2005 - 04:30 AMT

ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՎԻ

«Ինչպես Հայաստանում, Ադրբեջանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում կատարած իմ դիտումները հանգում են նրան, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժում են շատ մարդիկ»,- հայտարարել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, տեղեկացնում է «ԱզերՏաջը»: «Շատերը կորցրել են իրենց հարազատներին, ընտանիքների անդամներին, ցանկանում են վերադառնալ հարազատ օջախ: Այդ պատճառով իմ անփոփոխ կարծիքն է, որ հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի»,- ընդգծել է նա: