Հունվարի 19-ին «Բանանցը» անցկացնելու է առաջին խաղը 2013 թվականին: Թիմը ընկերական հանդիպում է անցկացնելու «Ուլիսի» հետ:
Իսկ հունվարի 21-ից փետրվարի 3-ը Կիպրոսում երևանյան ակումբն անցկացնելու է առաջին հավաքը, որի ընթացքում էլ կունենա երեք ստուգողական հանդիպումներ՝ հունվարի 23-ին, 26-ին և փետրվարի 1-ին: Հունվարի 26-ին «Բանանցի» մրցակիցն է լինելու մերձմոսկովյան «Խիմկին»: Մյուս մրցակիցների հայտնի կդառնան ավելի ուշ:
«Բանանցի» կազմում մարզումներին մասնակցում են ոչ միայն առաջնության բարձրագույն խմբում արդեն հանդես եկած ֆուտբոլիստները, այլ նաև «Բանանց-2»-ի մի շարք ֆուտբոլիստներ:
Առաջին ուսումնամարզական հավաքից հետո արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ խաղ Հայաստանում անցկացնելու համար: Փետրվարի 9-ին «Բանանցի» մրցակիցն է լինելու «Շիրակը»:






