AM
10 Հունվար 2013 - 08:31 AMT

Գևորգ Ղազարյան. Պետք է առաջին իսկ օրվանից պատրաստ լինել մեծ ծանրաբեռնվածությանը

Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հավաքի առաջին օրն ասել է, որ կցանկանար, որ հավաքները որքան հնարավոր է շուտ սկսվեին: Նա խոստովանել է, որ լավ է հանգստացել, սակայն շատ է կարոտել թիմին:

«Արձակուրդի ընթացքում մեր ընտանիքում ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ՝ ծնվեց մեր որդին: Երևանում հանգստի օրերին ես միայն մեկ անգամ եմ ֆուտբոլ խաղացել ընկերներիս հետ»,-Ղազարյանի խոսքն է մեջբերում Դոնեցկի թիմի պաշտոնական կայքը:

Ըստ նրա, ֆուտբոլիստի համար բարդ է սկսել աշխատանքն արձակուրդից հետո, սակայն պետք է առաջին իսկ օրվանից պատրաստ լինել մեծ ծանրաբեռնվածության: