AM
10 Հունվար 2013 - 10:32 AMT

«Բարսելոնան» IFFHS վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ակումբ

Իսպանական «Բարսելոնան» IFFHS վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ակումբ: Կատալոնական ակումբը այս պատվին է արժանանում 4-րդ անգամ` վաստակելով 307 միավոր: «Բարսելոնան» այդ տիտղոսին արժանացել է 1997, 2009 և 2011թ:

Երկրորդ հորիզոնականում է Լոնդոնի «Չելսին»: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է արգենտինական «Բոկա Խունիորսը», որին հաջորդում է Եվրոպայի լիգայի նախորդ խաղաշրջանի հաղթող «Ատլետիկոն»: 5-րդ հորիզոնականում բրազիլական «Կորինտիանսն» է: