Հուլիսի 4-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես է եկել Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի գեներալ Ռոմեո Դելեյրի անվան ամառային ինստիտուտում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դասախոսությանը ներկա են եղել բազմաթիվ դասախոսներ, ուսանողներ եւ հյուրեր: AEH (Association for the Elimination of Hate) կազմակերպության աջակցությամբ հիմնադրված այս ինստիտուտի գործունեությունը նպատակաուղղված է Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության քաջալերմանը: