AM
10 Հունվար 2013 - 12:21 AMT

2012-ին FAO-ի պարենամթերքի գների ինդեքսը նվազել է 7տոկոսով

FAO-ի պարենամթերքի գների ինդեքսը նվազում է արդեն երեք ամիս շարունակ, և 2012-ի դեկտեմբերին անկում է ապրել 1,1 տոկոսով նոյեմբերյան ցուցանիշի համեմատ:

Դեկտեմբերին անկումը, երբ ինդեքսը կազմել է 209 կետ, դարձել է հացահատիկի հիմնական տեսակների համաշխարհային գների նվազման արդյունքը, ինչպես նաև բուսական յուղերի և ճարպերի: 2012-ին ինդեքսի նվազագույն նշանակություն է գրանցվել հունիսին՝ այդ ժամանակ այն կազմել է 200 կետ:

2012-ին ինդեքսի միջին նշանակկությունը կազմել է 212 կետ, ինչը 7 տոկոսով ցածր է 2011-ի միջին ցուցանիշից, ընդ որում առավել էական է եղել շաքարի (17,1 տոկոս), կաթնամթերքի (14,5 տոկոս) և բուսական յուղի (10,7 տոկոս) գների ինդեքսների նվազումը: Առավել համեստ է եղել 2012-ին հացահատիկի (2,4 տոկոս) և մսի (1,1 տոկոս) գների նվազումը: