«Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն հուսով է, որ Ռուսաստանի առաջնության երկրոդ մասում ևս նրա թիմը այնպես կխաղա, ինչպես առաջինի ավարտին:
«Մենք լավ կատարեցինք մեր աշխատանքը և նման ենք թիմի, որը մտադիր է ինչ-որ բանի հասնել: Մենք ցնցող, նույնիսկ հիասքանչ վերջաբան ունեցանք ձմեռային դադարից առաջ, երբ հաղթեցինք ութ խաղերից յոթում: Սակայն պետք չէ շատ հրապուրվել դրանով՝ խաղաշրջանի ավարտը, ահա թե ինչն է կարևոր»,-փոխանցում է մարզչի խոսքը sport-express,ru-ն:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը առաջնության մրցաշարային աղյուսակում 30 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:






