AM
7 July 2005 - 04:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ

Մոտ ժամանակներս Ախալքալաքում (Վրաստան) կանցկացվի Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը, որը Վրաստանի խորհրդարանի չորս այլ հայազգի պատգամավորների հետ գտնվում է Երեւանում` Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Հ.Մովսիսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Խորհրդարանականը նշել է, որ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո տեղի հայ բնակչությունն աշխատատեղերի հետ կապված խնդիրներ չի ունենա, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: