Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը անցած ձմեռային խաղաշրջանը երկար կհիշի:
«Մեկ տարի առաջ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Հասմիկի հետ, բայց միմյանցից հեռու էինք ապրում: Նա՝ Երևանում, ես՝ Դոնեցկում: Ես պարբերաբար լինում էի Հայաստանում, բայց այս տարի որոշեցի վերջնականապես օրինականացնել մեր հարաբերությունները: Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղն էր, իսկ դրանից հետո տեղի ունեցավ երկար սպասված իրադարձությունը: Այդ օրը մեծ հանդիսություն չեղավ, ներկա էին միայն մտերիմները և ընկերները: Կինս Դոնեցկ կգա արդեն ձմեռային հավաքներից հետո՝ մարտին: Իմ հարսանիքին ներկա էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ»,- Մկրտչյանի խոսքերը հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը նշել է, որ արձակուրդն անցկացրել է Հայաստանում, ուժ հավաքել հարազատների և մտերիմների միջավայրում:
«Արձակուրդի ընթացքում ես փորձում էի լավ մարզավիճակում մնալ: Շաբաթական մեկ-երկու անգամ ընկերներով հավաքվել ենք Երևանում, ֆուտբոլ խաղացել: Հիմա եկել է արդյունավետ մարզվելու և գարնանային խաղաշրջանին կազմ ու պատրաստ մոտնելու ժամանակը»,- ասել է Մկրտչյանը:






