«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչպես է զգում իրեն Անտոն Շունինի փոխարինողի դերում, ինչպես նաև կարծիք է հայտնել այն մասին, թե ինչ կարելի է անել, երբ երկար ժամանակ հայտնվում ես պահեստայինների շարքում:
«Հրավերը «Դինամո» մեծ պատիվ էր ինձ համար: Մնում էր միայն աշխատել մարզումների ժամանակ, պահպանել մարզավիճակը, անհրաժեշտ պահին թիմին աջակցելու համար: Ես երբեք չեմ վախեցել մրցակցությունից, արդեն լինելով փորձառու դարպասապահ, ձգտել եմ օգնել երիտասարդներին, հատկապես «Խիմկիում»: Ոչ թե նրանք են ինչձնից խորհուրդ հարցրել, բայց ես ինքնս զգում էի, որ ինչ-որ բան հուշել է պետք և արել եմ դա ընկերական, առանց որևէ ակնարկի իմ տարիքային առավելությանը կամ փորձին»,-Բերեզովսկու խոսքն է փոխանցում sport-express.ru-ն:
Նա խոստովանել է, որ շատ է ցանկանում, որ Շունինի մոտ ամեն ինչ ստացվի և թիմը հաղթանակներ տանի:






