«Կուբանի» ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել ԱՄԷ-ում նոր մարզիչ բելառուս Լեոնիդ Կուչուկի ղեկավարությամբ: Մարզումն ինտենսիվ չի եղել, սակայն տևել է 1,5 ժամ:
«Կուբանը» ԱՄԷ է ժամանել հունվարի 11-ին և 11 օր այստեղ կանցկացնի իր առաջին հավաքի շրջանակում՝ նախապատրաստվելով Ռուսաստանի 2012-2013 առաջնությանը:
Մեկնումից առաջ, հունվարի 16-ին և 22-ին տեղի կունենան երկու ստուգողական հանդիպումներ:
Ընդհանուր առմամբ «Կուբանը» արտերկրում երեք հավաք կանցկացնի և 13 ստուգողական հանդիպում:






