AM
12 Հունվար 2013 - 07:06 AMT

Մարկոս Պիզելի. Մարզումն ԱՄԷ-ում դինամիկ անցավ, ինձ դուր եկավ

Հունվարի 11-ին «Կուբանի» ֆուտբոլիստները ժամանել են Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հարջորդ 11 օրերին կանցկացնեն առաջին նախապատրաստական հավաքը 2012-2013թթ. Ռուսաստանի առաջնությունից առաջ:

«Օրը բավականին երկար էր: Թռիչք, կլիմայի փոփոխություն 30 աստիճանով: Դա մեզ թարմություն չհաղորդեց, և այնուամենայնիվ, երեկոյան մարզումը բավականին դինամիկ անցավ՝ մշտապես աշխատել եմ գնդակով, շարժման մեջ եմ եղել առանդ դադարների: Ինձ դուր եկավ»,-կիսապաշտպան Մարկոս Պիզելիի խոսնք է փոխանցում «Կուբանի» պաշտոնական կայքը:

Մեկնումից առաջ, հունվարի 16-ին և 22-ին տեղի կունենան երկու ստուգողական հանդիպումներ: Ընդհանուր առմամբ «Կուբանը» արտերկրում երեք հավաք կանցկացնի և 13 ստուգողական հանդիպում: