AM
12 Հունվար 2013 - 06:50 AMT

Կիսապաշտպան Արտակ Դաշյանը խզել է «Բանանցի» հետ պայմանագիրը

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու թիմի կիսապաշտպան Արտակ Դաշյանը երկկողմանի համաձայնությամբ խզել կողմերի միջև գործող պայմանագիրը:

Ֆուտբոլիստը ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ և կարող է հանդես գալ այլ ակումբում:

Բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածում Արտակ Դաշյանը «Բանանցի» կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել է յոթ գոլի հեղինակ: