Սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել համաշխարհային վարկանշային աղյուսակը: Հունվարի 14-ին հրապարակված АТР վարկանիշում Ջոկովիչը գերազանցում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին ու բրիտանացի Էնդի Մարեյին: Ջոկովիչն իր ակտիվում ունի 12 920 միավոր, Ֆեդերերի հաշվին 10 265 միավոր կա, իսկ Մարեյն ունի 8 000 միավոր:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախկինի պես 83-րդ տեղում է АТР վարկանիշում 635 միավորով: Ավելի վաղ Նալբանդյանը հրաժարվեց ելույթից Australian Open-ում, որպեսզի Դևիսի գավաթում գերազանց մարզավիճակում լինի Գերմանիայի դեմ խաղում: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում:






