Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան կնշանակվի Վիկտոր Չեռնոմիրդինը: Անցյալ շաբաթ Վ.Չեռնոմիրդինն անակնկալ այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ նա, որպես «Գազարդ» ընկերության նախկին ղեկավար եւ մասնագետ, բարձր է գնահատել Ադրբեջանի վառելիքաէներգետիկ համակարգում իրականացվող աշխատանքը: Հիշեցնենք, որ Վ.Չեռնոմիրդինը նախկինում զբաղեցնում էր ՌԴ վարչապետի պաշտոնը, ներկայում Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանն է, հաղորդում է ադրբեջանական «Բիլիկ Դունյասի» գործակալությունը: