AM
14 Հունվար 2013 - 09:14 AMT

Իլյա Ավերբուխը դարձել է Սոչիի Օլիմպիական խաղերի 37-րդ դեսպանը

Անվանի ռուս գեղասահորդ Իլյա Ավերբուխին շնորհվել է «Սոչի 2014»-ի դեսպանի կարգավիճակ Օլիմպիական և Պարալիմպիկ կրակի էստաֆետի շնորհանդեսի ժամանակ, որը կայացել է Մոսկվայում:

Ավերբուխին պատվավոր դիպլոմը հանձնել է «Սոչի 2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշևը: Ավերբուխը «Սոչի 2014»-ի դեսպանների թիմում դարձել է 37-րդը:

«Այսօր ներկայացվել են «Սոչի 2014»-ի ջահերը, առջևում մեզ սպասում են վառ իրադարձություններ: Օրեցօր Սոչիում խաղերի մեկնարկը մոտենում է: Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Սոչի 2014»-ի դեսպանների թիմին և միասին անել մեզանից կախված ամեն ինչ` 2014-ի խաղերը հայտնի դարձնելու համար»,- Ավերբուխի խոսքը մեջբերում է «Սոչի 2014» կազմկոմիտեի մամլո ծառայությունը:

Գեղասահորդը վաղուց ակտիվ մասնակցություն է ունենում «Սոչի 2014»-ի նախագծերին: Ավերբուխը 2002-ին Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերի գեղասահքի արծաթե մեդալակիր է, 2002-ի աշխարհի չեմպիոն և 2003-ի Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն: