Պարտուգալացի Պեդրու Պրոենսան ճանաչվել է նախորդ տարվա լավագույն մրցավար Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով:
Պրոենսան առաջին տեղն է զբաղեցրել IFFHS պաշտոնական կայքում հրապարակված վարկանիշում: 40-ամյա պարտուգալացի մրցավարն անցյալ տարի սպասարկել է Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիա-Իտալիա (4:0), ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Բավարիա»-«Չելսի», հավաքել է 174 միավոր, 101 միավորով առաջ անցնելով թուրք Ջյունեթ Չաքրից:
Երրորդ տեղում է անգլիացի Հովարդ Ուեբբը, որն ընդամենը մեկ միավոր է զիջել է Չաքրին:






