AM
14 Հունվար 2013 - 11:48 AMT

Oլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն առնվազն 2 հրաձիգներ

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայում որպես 2016 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներ առանձնացվել են մարզիկների մասնակցությունը հանրապետական և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանն ուղղված, վերականգնողական և կարգավորող ուսումնամարզական հավաքների անցկացումը:

Կարևորվել է մարզաձևի մասսայականացման բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել հրաձգության աշխարհագրության ընդլայնումով՝ համալրելով գործող հրաձգարանները և մարզադպրոցները նորագույն զենքերով, հատուկ հրաձգային հանդերձանքներով և փամփուշտներով:

Գնդակային և ստենդային հրաձգության միջոցառումների ծրագրով նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում են մարզումներ ընդհանուր 180 օր տևողությամբ, ուսումնամարզական հավաքներ՝ 60 օր տևողությամբ և մրցումներ՝ դարձյալ 60 օր տևողությամբ:

2013-16 թթ. ընթացքում հնարավոր կլինի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնել առնվազն 2 հրաձիգ մարզիկներով: