Լյուքսեմբուրգի բնակիչները ազգային հանրաքվեում հավանության են արժանացրել Եվրասահմանադրությունը: Նախնական տվյալներով` փաստաթղթի կողմ են քվեարկել երկրի ընտրողների 56,52 տոկոս, դեմ` 43,48 տոկոսը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոուզը ողջունել է Լյուքսեմբուրգի քաղաքացիների կարծիքը «մեծագույն գոհունակությամբ», տեղեկացնում է «Երկիր» թերթը: