AM
12 July 2005 - 07:26 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ 1007 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

2005 թվականի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղ են այցելել 1007 արտասահմանյան քաղաքացիներ ավելի քան 30 երկրներից: Այդ ցուցանիշը 71 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանշը: Արտասահմանյան քաղաքացիների մեծ մասը ԼՂՀ են ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից եւ Իտալիայից, ընդ որում Միացյալ Նահանգներին բաժին է ընկել այցելուների 30 տոկոսը: ԼՂՀ ժամանողների գրեթե 70 տոկոսը եղել են զբոսաշրջիկներ, մնացած այցերը կրել են գործնական բնույթ, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: